20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԿԳՆ-ն զգուշացնում է առաջին դասարանցիների ծնողներին

ԿԳՆ-ն առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Օրինակ՝ մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:

Այն ծնողները, որոնք առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ