05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բագրատաշենի անցակետում քաղաքացիները համագործակցել են մաքսային աշխատողի հետ ու դիմել սադրանքների. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել

Բագրատաշենի անցակետում օրերս Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների հետ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումը օրինական է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Օպերատիվ միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել: Ես համարում եմ, որ ինքնասպանության փորձը սադրանք է», – ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա ներկայացրեց, որ ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ՝ առանց մաքսազերծման, մինչդեռ Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականները չեն ցանկանում մաքսազերծել այդ ապրանքը ու վճարել սահմանված պետական գումարը: 

«Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքի ներկրմանը: Այդ ապրանքը բերել են քաղաքացիները ու չեն ուզել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք գումարի դիմաց այդ ապրանքը անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է», – հայտնեց Վանեցյանը:

Մաքսային ծառայության աշխատակիցը, որը կասկածվում է կաշառք ստանալու մեջ, ըստ ԱԱԾ տնօրենի, սովորեցրել է առևտրականներին դիմել սադրանքների, ծայրահեղ քայլերի:

Ավելին, Վանեցյանի ներկայացմամբ, 20 տոննա բեռից առևտրականները միայն երեք տոննան են օրինական ձևակերպած եղել որպես ներկրված ապրանք, իսկ մնացածը ձևակերպել են որպես օգտագործված հագուստ, կամ ռետինե խողովակներ, որոնց համար նախատեսված մաքսային գումարը շատ չնչին է:

Անդրադառնալով առևտրականների մեղադրանքներին, թե ԱԱԾ Տավուշի վարչության աշխատակիցները ևս ներգրավված են կոռուպցիոն շղթայի մեջ, Վանեցյանն ասաց, թե նման բան չի բացառում: Նաև չբացառեց, որ ԱԱԾ ծառայողները կարող են թուլանալ ու վերցնել կաշառք, բայց այդ աշխատակիցներին, նրա խոսքով, ծառայողական քննությունը կպարզի:

Հարցին, թե սադրանքի դիմած և կաշառք առաջարկած քաղաքացիները չպե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե պետք է սրել իրավիճակը: Ուղղակի պետք է մեր հարգելի քաղաքացիներին բացատրել, որ իրենք փորձեն մնալ օրենքի դաշտում: Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ տուն, ընտանիք են պահում, չարչարվում են, բայց եկեք մի բան հասկանանք, որ բոլորը պետք է գտնվեն միևնույն պայմաններում, օրինական դաշտում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ