05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանության մեկ ճյուղը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը /տեսանյութ/

Հայաստանում ստեղծված իրավիճակը սահմանադրական խորը ճգնաժամի հետևանք է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին, դատարանների շրջափակմանը, ինչպես նաև Հայաստանում գործող բոլոր դատավորներին «վեթինգի» ենթարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պահանջին: 

«Չի՛ կարելի Սահմանադրությունը որպես տեխնիկական փաստաթուղթ գրել և դրանով հանդերձ չստանձնել դրա համար պատասխանատվություն: Հիմա մենք տեխնիկական փաստաթղթի հետևանքով ունենք իշխանության երեք թևեր, որոնք մեկը մյուսից անջատ են և մեկ ամբողջի բաղկացուցիչ են»,- ասաց նա:

Վարդան Այվազյանը նշեց, որ ամբոխավարության միտում է նկատվում: «Իշխանության մեկ ճյուղ կամ հասարակության որոշ հատված փորձում է հանրության զայրույթն օգտագործելով  իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը»,- ասաց նա և նշեց, որ դա բխում է վարչապետի խոսքերից։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ