05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս պահից սկսած չենք կարող ասել, որ դատական համակարգի ցանկացած որոշում լինելու է օբյեկտիվ. քաղաքագետ /տեսանյութ/

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դրանից կարող ենք բազմաթիվ եզրակացություններ անել։ Փաստորեն, գործադիր մարմնի ղեկավարի կոչով դատական համակարգը պարալիզացվել է կամ, իրավական լեզվով կարող ենք ասել, որ այդ որոշմամբ վերահսկողություն է սահմանվում դատական իշխանության նկատմամբ։ Որովհետև այն գործողությունները, որոնք տեղի են ունում, պատկանում են վերահսկողության ոլորտին»,- այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս ամենը խախտում է Սահմանադրությունը, քանի որ, ըստ Սահմանադրության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները պետք է լինեն անկախ, և որևէ մեկը մյուսի նկատմամբ չպետք է ունենա գերազանցություն՝ երեքն էլ պետք է լինեն իրավահավասար։

Նա նաև նկատեց, որ դատարանների մուտքերը փակել են սակավաթիվ մարդիկ, ինչն իրականում հանդիսանում է վարչապետի և նրա իշխող թիմի վարկանիշը։ Մինչդեռ նախորդ տարի, երբ վարչապետը կոչ էր անում փակել այս կամ այն պետական կառույցը, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրա կոչին։

«Այս պահից սկսած չենք կարող ասել, որ դատական համակարգի ցանկացած որոշում ցանկացած գործի վերաբերյալ լինելու է օբյեկտիվ։ Այս գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեցին, սա ուղղակի գերազանց փաստարկ էր երկրորդ նախագահի փաստաբանին, որը միշտ ցանկանում էր ապացուցել, որ Քոչարյանի գործը զուտ իրավական չէ, այն քաղաքական գործընթաց է։ Հարց է առաջանում, եթե այս ամենը կապ չունի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ, ինչո՞ւ 10 օր առաջ նման որոշում չկայացրեցին։ Հիմա արդեն քաղաքացիները կասեն, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, և այս կոչը եղավ։ Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել, նման գործողության կոչ լինելո՞ւ էր, կարող ենք ասել՝ ոչ»,- շեշտեց Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ