Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/05/5DD0B47E-ABF7-4564-BC99-069F8EB63C17.png)
Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:
Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում:
1992 թվականից սկսած ամեն տարի տոնն ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին, օրինակ՝ թանգարանային արժեքների ապօրինի դուրսբերումը, հասարակության շրջանում մշակույթի մակարդակի բարձրացման գործում թանգարանների դերը եւ շատ այլ հարցեր: Այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները՝ որպես մշակույթի կենտրոններ. ավանդույթի ապագան»: