22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք

«Արցախի Հանրապետության գործող և նախկին Նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայանալը ՀՀ Երկրոորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության այսօրվա նիստին, անշուշտ,
վկայում է հայկական երկու պետությունների վաղվա օրվա գործում պետական այդ այրերի սեփական բացառիկ պատասխանատվությունը գիտակցելու մասին:

Առանց խորը մեկնաբանություններին տրվելու հարկ է փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստան – Արցախ հարաբերությունները քաղաքական շրջհայացության և հոգածության կարիք են զգում:

Արցախի Հանրապետության Նախագահների միջնորդությունը, ինչպես նաև նրանց ներկայանալը դատական նիստին չպետք է և չի կարող անհետևանք մնալ գլխավորապես քաղաքական ողջամտության, մարդկային բանականության և համազգայինը՝ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությունից վեր դասելու պարտադրանքով պայմանավորված: Այս պնդումը ավելի իրատեսական է ներկայանում հատկապես, երբ խոսքը վերաբերվում է միայն Նախագահ Քոչարյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելուն:

Մեծ իմաստով սա Հայաստան-Արցախ հարաբերություններին նոր, ավելի վստահելի և կառուցողական բնույթ հաղորդելու լավագույն հնարավորություն է , հատկապես նախընտրական Արցախի ներկա փուլում»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ