08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

‹‹Ինչ էլ լինի Փաշինյանը պարտված է, և այստեղ նրա ‹‹կրուտիտները››, ‹‹մուտիտները›› որևէ մեկին օգուտ չեն տա. Շարմազանովը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը այն գործն է, որից Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պարտված է դուրս գալու: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փախնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա դիտարկմամբ՝ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մեղավոր ճանաչվելը կնշանակի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում կոռուպցիա կա, այն էլ, իր խոսքով, խայտառակ կոռուպցիա, քանի որ այն մարդը, ով պետք է կոռուպցիայի դեմ պայքարի կոռուպցիոներ է:

Շարմազանովի խոսքով, եթե պարզվի հակառակը, որ Դավիթ Սանասարյանի ասած ճնշումները իրական են, և նա մեղավոր չէ, նրան Ազգային անվտանգության ծատայությունն ու հատուկ քննչական ծառայությունն են ճնշում, ուրեմն բոլոր գործերը՝ այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի գործը, անուղղակի և ուղղակի ճնշումներով են, և որևէ իրավաբանության մասին խոսք գնալ չի կարող:

‹‹Ինչ էլ լինի Փաշինյանը պարտված է, և այստեղ նրա ‹‹կրուտիտները››, ‹‹մուտիտները››, որևէ մեկին օգուտ չեն տա››,-ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ քննիչի որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին հայտարարել էր, որ քրեական գործով փաստական տվյալները բավարար են եղել Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

pastinfo.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ