22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Անահիտ Մութաֆյան

Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն արդար դատավարության պահանջն է, որովհետև մեկ տարի շարունակ մեզ խոստանում էին օրենքի երկիր, և նաև այդպիսի երկիր ունենալու պահանջը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայատարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքերում գտնվող դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

Factor-ի հետ զրույցում Մութաֆյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է կալանավորված։ Իսկ այն դիտարկմանը, որ վերջինս միշտ դեմ է արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մութաֆյանն ասաց, որ մեկ տարի է ինչ պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ և շարունակելու է․ «Պայքարելու եմ և՛ ֆեյսբուքյան գրառումներովս և՛ որպես ՀՀ քաղաքացի, իսկ հետագայում կտեսնենք, թե ինչպես կշարունակվի, գուցե անցնեմ փողոցային պայքարի»։

Դերասանուհին նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, ով կարող է երկիրը ոտքի հանել, ինչպես դա արեց 1997 թվականին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ