13 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ոստիկանական ուժերը դատարանի մոտ ընդարձակվում են: Հնչում է վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցը եւ հայհոյանքներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը:

Դատական նիստին զուգահեռ դատարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են նիստի մեկնարկից ժամեր առաջ:

Իրավիճակն այստեղ կեսօրից լարված է: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ընդդեմ երկրորդ նախագահի բողոքի ակցիա իրականացնողների միջեւ ոստիկանական պատն այս պահին ավելի ընդարձակվեց:

Դատարանի մոտ պարբերաբար հնչում են հայհոյանքներ: Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հանդես եկողների մեջ կան նաեւ անչափահասներ: Ի դեպ, վերջիններիս կողմից ոտնձգություն է եղել լրագրողի եւ օպերատորի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող Henaran.am–ի թղթակիցը: Նման վարքով հանդես եկողներին չի հուզում այն, որ ուղիղ եթերով զարգացումներին հետևում են մեծ թվով քաղաքացիներ, ակցիայի վայրում կան կանայք, լրագրողներ: 

Արգելապատնեշի մի կողմում հնչում է Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցը, մյուս կողմում`Նիկոլ Փաշինյանի ելույթները: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ