24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա /տեսանյութ/

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և կրկին հիշեցրեց, որ դեմ են կառավարության այս կառուցվածքին։

«Ապակենտրոնացման հետ կապված ելույթ լսեցի, որ «Իմ քայլ»-ի խոստումներն իրականացվում են և ապակենտրոնացում է տեղի ունենում, մինչդեռ մենք էստեղ խոսում ենք սուպերնախարարությունների մասին։ Ես զարմանում եմ, սիրելի գործընկեր, որ նման բան եք ասում, տեղի է ունենում կենտրոնացում, ապակենտրոնացում չի լինում»,-ասաց նա։

Մարուքյանը շարունակեց, թե մյուս «սիրելի գործընկերն» ասում է՝ էլի ԱԱԾ-ի ու ոստիկանության չարչրկված հարցն են քննարկելու։ «Չէինք ուզում անդրադառնալ, բայց ձեր ելույթից հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները,  հիմա ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները»,-ասաց նա և հավելեց, որ  «Լուսավոր Հայաստանը» միայն ուժայինների վրա չի շեշտադրում կատարում։

«Մենք գտնում ենք, որ երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 16 տոկոսն է գեներացնում»,-ասաց նա և նշեց, որ մշակույթի մասին էլ չի խոսում։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ