05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրատապ պետք է օրինագիծ ընդունել, որտեղ երկրի ղեկավարը պետք է պարբերաբար ենթարկվի պարտադիր անկախ դատահոգեբանական զննության

Ես լուրջ նստած ստատուս էի գրում նիկոլիստների կռուտիտների մասին, երբ բոյի մեջ մտավ ինքը՝ Ճաճանչափայլը։ Ու խոսքի ի՞նչ իմաստ կա որևէ լուրջ բան գրելու սրանից հետո։ Թե բա անհամբեր սպասում էինք, որ перейдем սուրճի սենյակ․․․

Օքեյ, սուտասան ջան, չմոռանաս թիմակիցներիդ էլ բացատրել, որ այ հենց տենց անշառ պահ էր ու քեզ ոչ ոք չի ստորացրել, թե չէ առավոտվանից ֆեյքերով, կեսօրից Գլենդել-նա-Դոնուի հեղափոխիստներով, օրվա երկրորդ կեսին՝ ցածր օղակի քայլարաստներով, իսկ երեկոյան կողմ արդեն կուսակցական գվարդիայով ինչում ասես փորձում էին համոզել մարդկանց։ Էլ ասում էին, որ մոնտաժված տեսանյութ է, էլ ասում էին, որ Մեդվեդևը առհասարակ չմո է, որին պատասխանել էլ պետք չէ, էլ ասում էին, որ Մեդվեդևը ուղղակի անհաջող կատակ է արել, էլ ասում էին, որ դու այնքան դուխով ես, որ գերադասեցիր իրեն ոչ կոռռեկտ պահող Մեդվեդևի բերնին չգալ, էլ ասում էին, որ հակահեղափոխականները հակառուսական ալիք են ուզում բարձրացնել․․․

Կրկնում եմ, այս ամենն ասում էին քո կողմնակիցներն ու թիմակիցները, այդ թվում՝ շատ բարձրաստիճան պաշտոնյա թիմակիցներ էլ, բայց պարզվեց, որ դուք ուղղակի перейдем սուրճի սենյակ․․․

Չէ, ճիշտ ա ասում Artur Danielyanը, հրատապ պետք է օրինագիծ ընդունել, որտեղ երկրի ղեկավարը պետք է պարբերաբար ենթարկվի պարտադիր անկախ դատահոգեբանական զննության։

#SutNikol

Կոնստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ