22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին նախագիծը:

 

Այն կառավարություն էր ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախարարն ասաց, թե առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, ուժը կորցրած ճանաչել նաև 12 տարին անընդմեջ թոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստաթղթերի գրանցման համակարգը և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերը ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

«Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են ետ գնալ», – արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում:

«Պետությանը միլիարդաների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկո՞ւմ ենք միջանցքներ թողնել, որ էլի նույնը բանը տեղի ունենա՞», – ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե բացարձակապես չի հասկանում այս տրամաբանությունը:

«Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ գնալու», -նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ:

«Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում էդ համակարգի հետևից գնալու: Փոխանակ առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ոնց հայտնվենք 2030 թվին հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք , որ հայտնվենք 1997 թվին, չի կարելի էդպիսի բան անել», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ