22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում. Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել՝ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում և չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ավելին, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,- լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն  Դավիթ Շահնազարյանը:

Նա անդրադարձավ նաև Քաղաքացու օրվան և դրա կազմակերպչական աշխատանքների համար բյուջեից հատկացված 124 միլիոն դրամին՝ նշելով.

«Սա ներկայիս իշխանության՝ հասարակությանը պառակտելու քաղաքականության շարունակությունն է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, և հիմա իրենք փորձում են նշել, դա եղել է ամբոխի հաղթանակը Հայաստանի քաղաքացու նկատմամբ:  Շատ զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությանը, հակառակը, փորձում է համախմբել»:

Շահնազարյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի հետ հանդիպումներին ու ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի խոսելու թեմային:

«Սերժ Սարգսյանը լուրջ կուսակցություն է ղեկավարում, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ: Կարծում եմ՝ ինչպես ինքն է խոստացել, առաջիկայում կխոսի: Վստահ եմ, որ իրենից հասարակությունը սպասելիքներ ունի: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Սերժ Սարգսյանին պարբերաբար հանդիպում եմ, իսկ կուսակցական քննարկումներին չեմ մասնակցում: ՀՀԿ-ի ամենամեծ սխալն այն էր, որ իրենցից հետո այսպիսի կուսակցություն  է Հայաստանում»,-ասաց Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ