22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆեյքային համակարգը մշակութային տեռոր է և դա Փաշինյանի հիմնական զենքն է /տեսանյութ/

#sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն այսօր ամփոփելով վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները, որը նախատեսում էր ներկայացնել «Նիկոլի ստերը» արվեստի գործերով հաղթողներին պարգևատրեցին շուրջ հազար դոլար գումարով:

Արթուր Դանիելյանը նշեց՝ մեկ տարի առաջ ստի հիման վրա սահմանադրական կարգը հեղաշրջում կատարեցին: «Իշխանության սրբության շղարշը սկսեցինք ցրել և արդեն նկատում ենք, որ իշխանության ներկայացուցիչները բովանդակային դիսկուսի մեջ փորձում են ներկայացնել վիճակագրություն, ինչը դեռ չի ստացվում, բայց փորձեր կան հիմնավորել իրենց խոստումները, սա արդեն դրական տեղաշարժ է»,-ասաց նա:

Ըստ Արթուր Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն չի կարողանում որևէ բան անել: «Խոսակցություններ կան, թե ռեպրեսիաներ են սկսում, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ դրա ռեսուրսն ունի, ոչ էլ կազմակերպման ունակությունը: Նա ռեպրեսիաների չի կարող գնալ, դա է միակ պատճառը, որ չի անում, հենց կարողանա, կանի»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ առաջվանը չէ:

Նարեկ Սամսոնյանը, նախ անդրադառնալով մրցույթին, նշեց, որ հետաքրքիր հանգանակության ընթացք են ունեցել, և ամենաշատը եղել են ոչ ֆորմալ փոխանցումով հանգանակություն, և բավականին շատ հանգանակություններ վերցնելու ժամանակ չեն ունեցել: «97 հանգանակող ունենք մեկ շաբաթվա մեջ, հավաքվել է 2 միլիոն 700 հազար դրամի մրցակցային ֆոնդ»,-ասաց նա և նշեց, որ դեռ 460 հազարի չափով մնացել է, որը կուղղվի մյուս նախաձեռնություններին:

Ապա խոսելով ֆեյքային համակարգի մասին՝ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ դա մշակութային տեռոր է, որը Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքն է: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում: «Իրենք չեն հասկանում, որ իրենք էլ փոքրամասնություն չեն, այլ մեծամասնություն են, երբ դա կհասկանան, կհասկանան նաև, որ ընդդիմություն չեն»,-ասաց նա:

Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այսօր էյֆորիկ վիճակ այլևս չկա, և նույնիսկ դրա հետքը չի մնացել: «Կա հանդուրժողականության ինչ-որ պաշար նրան հավատացած մարդկանց մոտ, բայց մենք Նիկոլ չենք և չենք ընկնում, փողոցում մարդկանց խնդրենք, քաղցր բաներ ասենք, որ համակիրներ ունենանք, մենք այն, ինչ հիմա ենք ասում, ասում էինք անցած ապրիլին, մայիսին և մեր դիրքորոշումը չենք փոխել»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ Ֆեյսբուքում շատ օգտատերեր նշում են, որ նախաձեռնությունը գումար ստանում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց.

«Ֆեյսբուքի ո՞ր օգտատերերը, ՊՈԱԿ-ից «քշվո՞ղ», թե՞ ծրարով աշխատող: Այս մարդկանց ասածներին որ լուրջ վերաբերվեինք, հիմա Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսները բոլորը հանել ու ցույց էին տվել: Եթե մենք փող վերցնեինք, եթե ես չասեի, ապա Արթուր Դանիելյանը հաստատ կասեր»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ