22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ խնդիր է լուծել Արարատ Միրզոյանը իշխանափոխությունից մեկ տարի անց

Արարատ Միրզոյանը այսօր ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել, որտեղ պատմելով անցած տարի այս օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ գրել է. «Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել: Անգամ մինչև հիմա: Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»: 

Սա հերթական էժանագին մանիպուլյացիան է, որ արվում է «Նոր Հայաստանի» խորհրդրանի ղեկավարի կողմից պարզագույն նպատակով, թե տեսեք՝ «Սերժն ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:

Մինչդեռ համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը լսում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, որ կարդում է Նիկոլ Փաշինյանը: 

Ի դեպ, Սերժ Սարգսյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի քայլերթի առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով փողոցի ճնշմամբ և մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:

Ժողովրդին էլ կազմակերպված դուրս բերեց օրենսդիր իշխանության դեմ՝ գրոհելով Ազգային ժողովը: Այսօր արդեն սահմանադրական ճանաչվեց այն օրենքը, որով Ազգային ժողովը փորձում էր պաշտպանել իր անկախությունը: Ազգային ժողովը ուժի գործադրմամբ ցրվեց, կազմակերպվեցին ընտրություններ: Իշխանափոխությունից մեկ տարի է անցել, հանրությունը դեռ կերակրվում է «հեղափոխական կտերով»:

Հիշեցնենք, ինչ էին խոստանում դըմփ-դըմփ հու-ի հարթակի առաջնրդները:

Ստեղծել աշխատատեղեր,
Վերացնել կոռուպցիան,
Ապահովի ծանոթությունից խնամի-աներձագից և կոռուպցիայից զերծ աշխատաշուկա,
Ապահովել մատչելի բնակարան և ցածր տոկոսադրույքներ,
Իջեցնի կոմունալ վճարները՝ գազ, էլեկտրաէներգիա, հարկերի (եկամտահարկի), երթևեկության տուգանքների և սննդի ու վառելիքի գները,
Շոշփելի բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները,
Բարելավել ենթակառուցվածքները (ճանապարհներ, բնակֆոնդ)

Ներդրումային բում ապահովել
Զարգացնել փոքր բիզնեսը 

Իսպառ վերացնել աղքատությունը

Վերացնել օլիգարխիան

Բացահայտել Մարտի 1-ը եւ այլն: 

Մեկ տարի անց ի՞նչ ունենք

Աշխատատեղերի ակնկալիքը գոյություն չունի 
կոռուպցիայի մեջ ներքաշվում են նաև թավշյա տղերքը,
Խնամի-ծանոթ-բարեկմները չեն զիջում. դրանք Ազգային ժողովում են, կառավարությունում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի աներձագի,  եղբորորդու, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան, Լենա Նազարյանի ամուսնու եւ մյուսների: Քաղծառայության մրցույթներով նշանակվում են միմիայն յուրայինները,
Կոմունալ վճրների դեպքում հակառակն է տեղի ունենում, գազը թանկացել է
Արտագաղթն ու գնաճը ցավալի տեմպեր ունեն

մատչելի բնկարաններ, ցածր տոկոսադրույքներով չկան
եւ կենացներ են ասվում ու մեղադրանքներ արդեն մեկ տարի՝ ամեն ինչում Սերժն է մեղավոր,

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «100 տոկոսով կատարված խոստումների» մասին

Արարատ Միրզոյանի գրառումը, թե «Սերժի հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել»: 

 

 

1556026385_IMG_6326 (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ