05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ահաբեկչական կազմակերպությունների կողմից թիրախավորված չէ /տեսանյութ/

«Սրանից մեկ դար առաջ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը, միջազգային հանրությունը մատերի արանքով էր նայում այդ իրողություններին, ինչը հանգեցրեց երկրորդ համաշխարհային պատերազմի, հրեաների ցեղասպանության։ Հիմա նույն վիճակն  է մեր օրերում, միջազգային հանրության անտարբերությունը հանգեցնում է այն իրավիճակին, որ աշխարհն առաերսվում է նման նման հազանգող ու վտանգավոր իրողությունների»,-«Հենարան» մամուլի ակումբում խոսելով Շրի Լանկայի ահաբեկչության մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Վերջինս ընդգծեց նաև միջազգային հանրության արձագանքի կարևորությունը, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

Հարցին, արդյո՞ք  Հայաստանին սպառնում են ահաբեկչական գործողություններ, Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ նման վտանգ չկա մի քանի պատճառով։

«Նման կազմակերպությունները՝ «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան» ունեն հստակ իրենց գործելաոճը։ Նրանց համար առավել հետաքրքրիր են այն երկիրները, որտեղ կա մուսուլմանական բնակչություն կամ համայնք, քանի որ նրանց գաղափարախոսությունը շատ ավելի արդյունավետ է նման երկրներում»,-ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի բոլոր հարևան երկրները թիրախավորված են, քանի որ չորսից երեքը մուսուլման բնակչություն ունեն, իսկ Վրաստանում առկա է մուսուլմանական համայնք։

Բանախոսի գնահատմամբ, պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանից որևէ մեկը չի գնացել ու մասնակցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ջիհադին։ Միաժամանակ արաբագետն ընդգծեց, որ հատուկ ծառայությունները պետք է աչալուրջ լինեն ու լլուրջ հսկողություն իրականացնեն, քանի որ սահմանների բաց լինելը դյուրինացրել է տարբեր երկրների, այդ թվում Հարավային Ասիայի երկրների քաղաքացիների, որոնք ունեն տարբեր գաղափարկներ ու նպատակներ, մուտքը մեր երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ