22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շրի Լանկայի ահաբեկչությունը մուսուլմանների կողմից իրականացրած գործողություն էր՝ քրիստոնյաների դեմ /տեսանյութ/

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այսօր աշխարհում դեռևս միջազգային ահաբեկչությունները շարունակում են լուրջ սպառնալիքներ ներկայացնել:

«Շրի Լանկայի ահաբեկչությունը բավականին լավ կազմակերպված,  հստակ թիրախավորում ունեցող գործողություն էր. և  ուղղված էր Շրի Լանկայի քրիստոնեական համայնքի դեմ: Անգամ օրը խորհրդանշական էր ընտրված, երբ քրիստոնյա աշխարհը և առաքելական եկեղեցին  տոնում էին Հիսուս Քրիստոսի հարության օրը: Ակնհայտ է, որ այսօր աշխարհում տեղի ունեցող նմանատիպ գործողությունները կրում են հստակ ուղղվածություն, սա մուսուլմանների կողմից իրականացրած գործողություն էր՝ քրիստոնյաների դեմ»-, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց փորձագետը:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց՝  այստեղ շատ մեծ են քաղաքական շահարկումները. «Հնդկաստանի հատուկ ծառայությունները դեռևս ապրիլին ահազանգել են նման ահաբեկչության հնարավորության մասին, բայց փաստացի սա չի օգտագործվել, ինչը ակնհայտ ձախողում է Շրի Լանկայի հատուկ ծառայությունների կողմից»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ