05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հույս ունեինք, որ նոր ավելն ավելի լավ կմաքրի, սակայն ոչ մի բան տեղից չի շարժվել /տեսանյութ/

Հեղափոխությունից մեկ տարի անց ստեղծված  իրավիճակը նման է հայերի  շուրջպարին: Բոլորը շուրջպար են բռնում, երկու հոգու մտցնում ներս ու ծափ տալիս: Սակայն ստացվում է այնպես , որ  շուրջպարի մասնակիցներն էլ մեկ ուղղությամբ չեն պարում: Խոսելով Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց ստեղծված իրավիճակի մասին, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հավատացնելով, որ այսօր հասարակությունը 3 մասի է բաժանվել՝ գոհ, դժգոհ և մշուշոտ ապագա ունեցող  մեծամասնության, որը սպասում է վաղվան: Իսկ նման իրավիճակը լի է վտանգներով.

« Հույս ունեինք, որ նոր ավելն ավելի լավ կմաքրի, սակայն  ոչ մի բան տեղից  չի շարժվել, գործազրկությունը մնում է բարձր մակարդակի վրա, տնտեսությունը չի զարգանում, և ամեն ինչ ճահճացած վիճակում է»,-ասաց նա:

 Այն, որ Փաշինյանը հայտարարել էր, որ իր խոստումները կատարել է, կասկածի տակ են դնում նույնիսկ իր համախոհներն ու շարժման մասնակիցները, հավատացնում է  Ադիբեկյանը՝ նշելով, որ դեռ նախընտրական շրջանում Փաշինյանը հավատացնում էր, որ բոլոր խնդիրները միասին են  լուծելու, ամեն մեկն իր գործն է անելու, այնինչ, բոլորն իրենց հույսը դրել են մեկ հոգու վրա, և սպասում են թե շրջանի ներսում պարողը ինչ կարող է անել:

 Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ