Կրակոցներ Երեւանում. բժիշկները պայքարում են հայտնի քրեական հեղինակության կյանքի համար
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին նա գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։