05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետությունն այլևս չի ֆինանսավորի չորս մանկապատանեկան պարբերականները /տեսանյութ/

Մանկական 7 պարբերականներից 4-ը դուրս են մնացել պետության ֆինանսավորումից, դրանք են՝ «Կանչը», «Ծիծեռնակը», «Աղբյուրը» և «Խաբարբզիկը»:

Խմբագիրների խոսքով՝ դուրս են մնացել այն պարբերականները, որոնք խմբագրակազմ ունեն, որոնք բարձրակարգ կրթություն ունեցող լրագրողներ ունեն և իրենց կազմում ունեն հեղինակներ, ոչ թե  համացանցից վերցված նյութեր են տպագրում։

«Երբ տենդերի պայմանները հայտարարվեցին, և երբ ես տեսա, որ հաղթելու է ամենաէժանը, ես իմ գործընկերներին առաջարկեցի, որ եկեք բողոքենք, որովհետև սա ճիշտ չափորոշիչ չէ: Որովհետև մարդը կարող է մի հոգով լինել «խմբագրություն»՝ տանը նստած, գրասեղանի առաջ հրատարակի: Ինքը ո՛չ տարածքի խնդիր ունի, ո՛չ աշխատողի խնդիր ունի , ո՛չ հոնորարի»- ասում է «Խաբարբզիկ» -ի գլխավոր  խմբագիր Ռուզաննա Բաղդասարյանը՝ հավելելով որ իրենք որակի մասին են ահազանգում:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ