Ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած գործիչ խաբեբա է. քաղաքագետ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/04/Без-названия-8-3.jpg)
Քաղաքական պրեզումցիաներ
Քաղաքականության մեջ սթափ դատողություններ անելու համար անհրաժեշտ են մի շարք կանխավարկածներ։ Այդ կանխավարկածներից դուրս որևէ դատողություն արժեք չունի։
Քաղաքական պրեզումցիաներ
- Քաղաքականության մեջ ցանկացած մարդու պետք է վերաբերվել վատ մարդ լինելու կանխավարկածով։
- Հավատը քաղաքական կատեգորիա չի։
- Ցանկացած քաղաքական գործիչ կոռուպցիոներ է ըստ կանխավարկածի։
- Ցանկացած պոպուլիստ քաղաքական գործիչ ձեզ խաբում է։
- Ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած գործիչ խաբեբա է։
- Մեկ անգամ հանրությանը ստողը միշտ է սուտ խոսում։
Երբ հանրության մեծամասնությունն այդ պրեզումցիաներով է շարժվում, քաղաքականությունը մտնում է ռացիոնալ դաշտ և գործիչներին սկսում են դատել ըստ կոնկրետ քայլերի ու կոնկրետ արդյունքների։
Պրիմիտիվ հանրույթները կամ սիրում են, կամ էլ ատում։ Ցանկացած սթափ միտք հակասում է սիրո կամ ատելության զգացմունքին և բնականաբար՝ հակաժողովրդական է։
Կայացած ազգերը քաղաքական գործիչների հետ հարաբերվելուց փայտը ձեռքից վայր չեն դնում:
Ստեփան Դանիելյան
քաղաքագետ