22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որովհետև դա ծանր աշխատանք է. ԱԱԾ տնօրենի տարօրինակ պատասխանը /տեսանյութ/

Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկը իրավունք չունի խախտել: Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի  տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածման մեջ կա հանցակազմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով, այսպես ասած, ֆեյքերի դեմ պայքարի մասին:

Հարցին, թե ինչու է վարչապետի հրահանգից հետո որոշվել զբաղվել հարցով, եթե նախկինում էլ են գրառումներ արվել  Վանեցյանը նշեց. «Որովհետև դա ծանր աշխատանք է»: Նկատենք, որ խոսքը հայտնի՝ «Դուխով Հայաստան» օգտատիրոջ մասին է:

Վանեցյանը հրաժարվեց ասել, թե ով է հայտնի էջն աշխատացնողը, ով ձերբակալվել է. «Երբ քննությունը հասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջությամբ պարզ կլինի»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ