22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում թիվ մեկ ֆեյքը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է. Նարեկ Սամսոնյան /տեսանյութ/

«Երբ մենք այս կամ այն  թեմայով ելույթ ենք ունենում ԱԺ-ում, արդեն սկսել ենք անհանգստանալ ոչ թե այն հարցի պատասխանից, թե ինչ իրավական գնհատական է տրվելու մեր ելույթներին, այլ այն, թե երեկոյան ինչքան հայհոյանքի կույտ ենք շալակելու: Սա խոսքի ազատությունը գնդակահարելու նոր քաղաքական տեխնոլոգիա է, որը ներ է դրվել այս իշխանության օրոք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 

Պետրոսյանն ընդգծեց՝ այդ ֆեյքերը եղել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, բայց նաև նկատեց, այսպիսի ահռելի կազմակերպված հարձակում չի եղել երբեք:

«Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն ավելի շատ կարևոր անելիքներ ունի քան ֆեյքերի խնդիրն է: Դա ավելի շատ ոստիկանության խնդիրն է, և նրանք պետք է լծվեն այս գործին: Սա խոսքի ազատությունը օրորոցում խեղդելու տեխնոլոգիա է»,-ասաց Պետրոսյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ թեմայի առնչությամբ ավելացրեց. «Հայհոյող ֆեյքերի դեմ են պայքարում, բայց ամենամեծ հայհոյողը Հայստանում այսօր Նիկոլ Փաշինյանն է: Երբ որ երկրի ղեկավարը «ծնոտին է խփում» և «ասֆալտին է փռում» իրեն սատարող ֆեյքերը պետք է դրանով զբաղվեն»,-ասաց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ