10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն առաջիկա 2 ամսվա ընթացքում ինչ-որ ձեւով կարտահայտվի․ Գալուստ Սահակյան /տեսանյութ/

Սերժ Սարգսյանն առաջիկա 2 ամսվա ընթացքում կխոսի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական Գալուստ Սահակյանը։

«Ժամանակը կգա, ու Սերժ Սարգսյանը կխոսի, 2 ամսվա ընթացքում ինքն ինչ-որ ձեւով կարտահայտվի»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների՝ ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելուն՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ իր կարծիքով, դա ավելորդ մոտեցում է․ «Ամեն օր քաղաքացու օր է, որովհետեւ մենք բոլորս բոլորի հետ ամեն օր շփվում ենք եւ մեր ասելիքներն ասում ենք»։

Նշենք, որ Հանրապետականներն այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են պանթեոն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ