18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թեժ է լինելու. փակ դռների ետեւում «կառերեսվեն» պատգամավորներն ու Արթուր Դավթյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը խոստանում է թեժ լինել. բանն այն է, որ հանձնաժողովը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազի հետ հանդիպումն անցկացվելու է փակ:

Հիշեցնենք, որ Դավթյանին հանձնաժողով հրավիրելու առաջարկ արել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի մասին հանձնաժողովի նիստում հայտնել էր նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Տեւական ժամանակ հնարավոր չէր լինում կազմակերպել Դավթյանի հետ հանդիպումը. այն անընդհատ հետաձգվում էր, սակայն, ի վերջո, այսօրվա համար համաձայնությունն արդեն կայացվել է։ Նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ