01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՊՀ ռեկտորի գործը «ջուր» է, պաշտոնանկ կանեն քաղաքական որոշմամբ․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հո­գաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտո­րի պաշտոնից: Թե´ կառավարության վեր­ջին նիստի ժամանակ, թե´ ԱԺ-ում վարչապետը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլևս անելիք չունեն: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով՝ առկա են բավական բարդ ու խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին»: Ի սկզբանե Փաշինյանին վստահեցրել են, որ ռեկտորի հարցը կլուծվի իրավական դաշտում՝ հարուցված քրեական գործ, վերահսկիչ մարմնի ստու­գումներ և այլն, սակայն վարչապետին օրերս զեկուցել են, որ իրականում նման հիմքեր ուղղակի չկան, «ամբողջը ջուր է», գումարած՝ հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ օրակարգ չի կարողանում հաս­տատել, ուստի իրավական կարգավորում­ներով նրանից ազատվել չի լինի:

Ըստ այդմ, ստիպված են եղել անցնել պլան Բ-ին՝ քա­ղաքական որոշմամբ հեռացնել ռեկտորին: Այդ նպատակով, ըստ մեզ հասած տեղեկու­թյունների, այս օրերին անհատապես ակ­տիվորեն «աշխատում» են հոգաբարձունե­րի խորհրդի անդամների հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ