05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարինա Խաչատրյանը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ /տեսանյութ/

2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալի աճ են ապրել, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Ըստ նրա՝ 2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով:

«Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հայուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: Ուր են գնացել և ինչի վրա է ծախսվել այս նպատակով առանձնացված ֆինանսական միջոցները», – հարց ուղղեց նա: 

Ասուլիսին ներկա նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն իր հերթին կասկած հայտնեց այն առումով, թե ինչու և ինչպես են ոչնչացնում «Գարդասիլ» պատվաստանյութի սրվակներն՝ օգտագործելուց հետո: Նա միաժամանակ հիշեցրեց, որ պապիլոմա վիրուս ունեցող քաղաքացիներին «Գարդասիլ 4» պատվաստել չի կարելի, քանի որ այդ դեպքում կարող է արգանդի պարանոցի քաղցկեղ զարգանալ:

«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» փաստաբան Պավել Փոլադյանն էլ տեղեկացրեց, որ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ մատնանշելով այն մտահոգությունները, որոնք առնչվում են «Գարդասիլ 4» պատվաստանյութին:

Փաստաբանի խոսքով՝ պետք է քրեական գործ հարուցվի և ապօրինություն թույլ տված բոլոր անձինք պետք է պատասխանատվության կանչվեն:

Մարինա Խաչատրյանն իր հերթին հավելեց, որ «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, իր չուսումնասիրված բոլոր կողմերով հանդերձ, ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին, քանի որ պատվաստանյութը կիրառվում է հիմնականում վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Իսկ որոշ տվյալների համաձայն`պատվաստանյութի կիրառումը հանգեցնում է անպտղության:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ