22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությունը. ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը /Ուղիղ միացում/

Այսր մարտի 25-ին ազգային-պետական-քաղաքական գոծիչ, ՀՀ 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում ականավոր քաղաքական գործչի հիշատակին հարգանգի տուրք մատուցելու էին եկել ՀՀ երրորդ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանը,  Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը և մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թ.-ի հունիսի 12 Երևանում: 1967-1972 թ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: Անդրանիկ Մարգարյանը 1972-74 թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում` որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: 1977-78 թթ. Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ է եղել: 1990-94 թթ.աշխատել է Հատուկ ծրագրերի պետական վարչությունում` որպես ինֆորմացիայի բաժնի ղեկավար: 1994-95 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես կրտսեր գիտաշխատող: 1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր էր:

1999 թ.-ին Ա. Մարգարյանը դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, իսկ 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ: 2007 թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել` սրտի կաթվածից:

Քաղաքականությամբ զբաղվել է 1965 թ – ից: 1968 թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

1992 թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98 թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ