Նա ճակատագրական դարձավ ինձ համար, փոխեց իմ երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը. Արմեն Աշոտյան
12 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը: Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:
Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:
Հենց այդպիսին էր Անդրանիկ Մարգարյանը իմ համար:
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Վարչապետ։ Ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: