05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների

Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է
Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է:

Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա,
շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց
շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում:

Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները,
այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի շրջանակներում
հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են
Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ
իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:

Նշենք, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում
Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության
հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել
արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ