22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թաքցնում. բժիշկներն ահազանգում են «Գարդասիլ-4»-ի կիրառման շուրջ

Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  ՔՀԿ կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը նամակով դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին.

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիան,  որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 (տասնհինգ) հասարակական կազմակերպություններ, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։

Համացանցում հայտնվել են հրապարակումներ և տեսանյութեր, որոնց համաձայն Առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է մի հրաման, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը պետք է կիրառվի 14-45 տարեկան անձանց շրջանում` Տե՛ս https://www.youtube.com/watch?v=GhKawtnkh1M&feature=share։

2016 թվականի մարտի 17–ին կառավարության որոշմամբ ընդունվել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը ծրագրված է կատարել միայն 13 տարեկան աղջիկներին: Տե՛ս  http://www.irtek.am/views/act.aspx?aid=85170

Ըստ FDA-ի վերջին հրապարակման (թարմացվել է 02/05/2018) Գարդասիլ-4-ը ցուցված է 9-26 տարեկան անձանց:

Տե՛ս https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/Vaccines/ApprovedProducts/ucm094042.htm։

Նշեմ, որ 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ այդ խմբաքանակն ամբողջությամբ չի իրացվել։ Սակայն, ի պատասխան մեր հարցմանը ԱՆ-ն նշել է, որ 2019 թվականին գնելու է «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ` յուրաքանչյուր սրվակը 4,5$-ով (շուկայական արժեքը մոտ 100$):

Խնդրահարույց են նաև նախկինում հայտարարված սքրինինգային ծրագրերի կատարման թերացումները, որոնք բերել են ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հաճախության ավելացման։

Արդեն սկսվել է «Գարդասիլ-4»-ի պատվաստման իրազեկման փուլը (Տե՛ս https://www.shanttv.com/programs/buj-info/videogallery/programs/program223.html – 23-րդ րոպեից)։ Ավելին, թեև նախարարի հրամանը չի հրապարակվել, սակայն արդեն շատ երիտասարդներ ստացել են այդ պատվաստանյութը (անվճար), ինչը հրապարակվել է ֆեյսբուքյան տիրույթում (Տե՛ս  https://www.facebook.com/Ashwagandhaa

Հաշվի առնելով «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման նկատմամբ հանրային դժգոհությունը և բժշկական մասնագիտական ոչ միանշանակ վերաբերմունքը, 2017-2018թթ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից նվիրաբերած խմբաքանակի քչաթիվ կիրառումը, բժիշկների, իրավաբանների, հետաքննող լրագրողների և ծնողների կողմից բարձրաձայնվող խնդիրները, բազմաթիվ անհամապատասխանությունները նախարարի հրամանի և «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրի միջև, հարցի կարևորությունը և հանրային հնչեղությունը՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 88-րդ, 113-րդ հոդվածներով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածով, խնդրում ենք հրավիրել խորհրդարանական լսումներ` խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով։

Խնդրում ենք սույն գրության պատասխանն ուղարկել օրենքով սահմանված ժամկետներում:

 

Հարգանքով՝

«Հայկական առողջապահական

ազգային խորհուրդ»  ՔՀԿ կոալիցիայի

կառավարման խորհրդի նախագահ՝      Գևորգ Գրիգորյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ