22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ 

Էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։

Արամ Սիմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սանասարյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։
Դիմումում նշված են նաև Սանասարյանի ֆեյսբուքյան էջում գրառումների մասին, որոնք ըստ դիմողի, միտված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն։

Բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ամբողջությամբ՝ http://ethics.am/u_files/file/news/Ezrakacutyun.pdf

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ