22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը կամակորություն է անում, հանդես է գալիս «դեմքի փրկության» տրամաբանությամբ. Ռուբեն Մեհրաբյան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշվել էին այն երեք սկզբունքները և վեց տարրերը, որի շուրջ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ընթացել են բանակցություններ, սրա մասին էին ասում համանախագահները։ Հայտարարության մեջ նրանք կարծիք էին հայտնել, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր է այդ շրջանակում։ Ընդ որում, ադրբեջանական որևէ լրատվամիջոց այդ հայտարությունն ամբողջությամբ ո՛չ անգլերեն, ո՛չ ռուսերեն չեն հրապարակել, գուցե ադրբեջաներեն հրապարակել են»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը՝ հղում անելով այդ հայտարարությանը, եզրակացրել է, որ ըստ հայտարարության՝ համանախագահներն էլ են դեմ, որպեսզի փոխվի բանակցությունների ձևաչափը։ Մինչդեռ ՄԽ հայտարարության մեջ այդպես չի գրվել, այլ նշված է եղել, որ ձևաչափի միակողմանի փոփոխությունը հնարարվոր չէ։

«Եկեք չմոռանանք, որ ռուսական դիվանագիտական շրջանակներից կան ազդակներ, որ Արցախի վերադարձը բանակցություններին ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ վերադարձ  հակամարտության իրական կոնֆիգուրացիայի: Հիշեցնեմ Մարիա Զախարովայի այն հայտարությունը, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, ապա Ռուսաստանն այդ քայլը միայն կողջունի։ Դատելով համանախագահների այդ հայտարարությունից՝ շուտով տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպում, թե երբ ու որտեղ այն տեղի կունենա, առայժմ որևէ տեղեկություն չկա»,- շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը։

Անդրադառնալով օրերս Արցախում տեղի ունեցած երկու հայկական պետությունների Անվտանգության խորհրդի նիստին, որը հաջորդել էր Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, Ռ. Մեհրաբյանը նկատեց՝ սա ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է տրամադրված պաշտպանելու Արցախի շահերը, շարունակելու բանակցային գործընթացը և անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրելու պատերազմ հրահրողին։

Քաղաքագետի բնորոշմամբ, այս ամենի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ կա հստակություն ու տրամաբանություն, որը հաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանն այսօր, այսպես ասած, կամակորություն է անում, հանդես է գալիս «դեմքի փրկության» տրամաբանությամբ, որովհետև բարդություններ կունենա իր ներքին լսարանին բացատրելու, թե այդ ինչպես եղավ, որ Արցախը վերադարձավ բանակցություններին սեղանի շուրջ՝ որպես կոնֆլիկտի լիիրավ կողմ։ Լիովին համամիտ եմ այն մոտեցմանը, որ բանակցություններին Արցախի մասնակցությունը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ արտահայտում է մեր ձգտումը՝ լուծելու այդ խնդիրը։ Ինչպես են պատկերացնում լուծել Արցախի ճակատագիրն առանց նրա մասնակցության։ Համամիտ եմ վարչապետի այն խոսքի հետ, որ սա ոչ թե կամակորություն է, այլ երկխոսության հրավեր։ Վերջին 20 և ավելի տարիների ընթացքում, երբ Արցախը դուրս է եկել բանակցային գործընթացից, մենք դոփում ենք  տեղում»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ