05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սա արդեն ազգային ողբերգություն է

Ցանկացած երկրում քաղաքականությունն՝ որտեղ կա իշխանություն ու մեծ փողեր, կեղտ է` սպանություններ, ինտրիգներ, սուտ, մարդկանց գլխին գործ սարքել և այլն: Դա օրինաչափություն է` անվանենք «նորմալ» երևույթ:

Աննորմալ է, երբ այդ կեղտի վրա բռնված մարդիկ հանդես են գալիս որպես արդարության, հայրենասիրության կրողներ ու հատկապես դաժան է, երբ այդ կուտը ուտվում է:

Երբ Հայաստանի գլխավոր պատուհասի` ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը խոսում են օրինականության ու արդարության մասին, գանձագողերն ու հանրային ունեցվածքը յուրացնողները խոսում են թալանի մասին ու դրան մարդիկ հավատում են, դա արդեն ազգային ողբերգության է` առանց ապագայի հեռանկարի: Բոլոր մասնակիցներն էլ այդ մսաղացով անցել են, իրենց խղճի հետ գործարքների գնացել են` եթե այդ խիղճը ունեցել են:

Հայաստանի պատմության առնվազն վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցածի մեջ եթե որոնեք սև ու սպիտակներ, ապա իմացեք, որ խաբված եք, կամ ավելի ճիշտ` ձեզ հաջողությամբ խաբել են:

Հիմա ուղեղների լվացման ժամանակն է, որ հետագայում նույն լծի տակ նորից մտնեք»:

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ