Դառնում եմ գործազուրկ: Ուզում են վերացնել միջիններին եւ փոքրերին. հեղափոխության սիմվոլն՝ ընդդեմ կառավարության /տեսանյութ/
Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիա է. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ ընդվզող տնտեսվարողները պատրաստվում են շրջափակել կառավարության շենքը:
Քաղաքացիները հանդիպում են պահանջում վարչապետի հետ:
Գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվողներին բորբոքել է Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը ավելի քան 360 տնտեսվարողների բարձրացրած բողոքի նկատմամբ:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը կառավարության առաջարկած փոփոխությունները մերժող տնտեսվարողներին տեղեկացրել է, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների խնդիրների շուրջ խոստացված քննարկումները:
Պատասխանը բացասական է, քանի որ բանկերի շահերն ամրապնդող Կենտրանական բանկի (ԿԲ) ներկայացուցիչը միանգամից մերժել է քննարկել տնտեսվարողների կողմից ներկայացված առաջարկությունները և դեմոստրատիվ կերպով պնդել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նոր օրենսդրական նախագիծը քննարկման ենթակա չէ:
Նկատենք, որ այս պահին խորհրդարանում քննարկվում է տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության հարցը: