Ավշարում թեժ է. ոստիկանները քաշքշելով ուսուցիչներին բաժին են տարել /տեսանյութ/
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ են իրականացնում: Դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Դպրոցի տնօրենը ներկայացել է մարզպետարանի աշխատակիցների և ոստիկանների ուղեկցությամբ, ժամը 11-ին, որից 15 րոպե անց մարզպետարանն ուղարկել է աուդիտ, այն դեպքում, երբ դպրոցի աշխատակազմը պահանջ է ներկայացրել, որ ոչ մի պարագայում չի աշխատելու ներկայիս տնօրենի հետ»-, փոխանցեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:
Փոխտնօրենը հավելեց նաև, որ ոստիկանները տնօրենի հրահանգով քաշքշելով դուրս էին հրում աշեկերտների ծնողներին և ուսուցիչներին նույն անհարգալից վերաբերմունքով բաժին էին տանում:
«Մենք հասկացանք, որ տնօրենը շատ մեծ թիկունք ունի, ոտնահարվում են աշակերտների և ուսուցիչների իրավունքները, իսկ մարզպետը հարցին լուծում չի փորձում տալ: Այս պահին 500 աշակերտից դպրոց են եկել մոտ 10-ը՝ միայն մարզպետի բարեկամները, նրա քեռին է իր երեխաներին բերել և մորաքրոջ տղան»,- ասաց նա:
https://www.youtube.com/watch?v=f_YOyEIb5eU