08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«… թռիչքաձև զարգանանք, առանց ղարաբաղյան թաթար-մոնղոլական կլանի, քրեաօլիգարխիկ սյունեցիքի… »

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը խնդրել է IMF-ին Հայաստանի համար վարկային գիծ բացել: Վարկային գիծն էդ էն գործիքն է, որը միտված է օգնել պետություններին ճգնաժամի պահին, երբ շտապ փող է պետք լինում: Իսկ էն, որ շտապ փող է պետք լինելու մեր «բանաստեղծը» արդեն շատ լավ գիտի: Դավիթ Անանյանը հո ինքնագլուխ չի բյուջեն կեղծել:

IMF-ն էլ դե բռնել, խնդրանքի քննարկումը որոշել է անցկացնել մայիսի կեսերին, երբ Նոլիկի դանակը մեր ոսկորին հասած կլինի: Ու էդ պահին բանակցություն ա,որ գնալու ա… ի՜նչ Լավրովի պլան, ի՜նչ 7 շրջան… հենա Ազատիչը տալիս էր, խի՞ չվերցրին: Չէ, սրա դեմը Բաթումի պայմանագիրն ա դրվելու: Սիրուն, ակուրատնի 12,000 ք.կմ.-ի վրա մեր համար լռվենք, թռիչքաձև զարգանանք, առանց ղարաբաղյան թաթար-մոնղոլական կլանի, քրեաօլիգարխիկ սյունեցիքի… Նիկոլ ընտրած ժողովրդի համար, մեծ առումով, 12,000 ք.կմ.-ն էլ ա շատ…

Նենց որ, լավ եք իհարկե անում, որ տենց բոցվում եք, բան… ուրախ ա անցնում, բայց մի մոռացեք, որ մեր վերջին ցեղասպանությունից մենք հինգ ենք պակաս:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ