Ավտոգազի թանկացում, այնուամենայնիվ, լինելու է /տեսանյութ/
«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ապրիլի 1-ից սպասվող ավտոգազի թանկացմանը ասաց, որ երևույթը այնքան էլ պետք չէ թանկացում համարել և մենք անգամ չգիտենք , թե ինչքանով պետք է թանկանա գազը:
«Մինչ այժմ մեքենաները լիցքավորվել են խորանարդ մետրով և որպեսզի հասկանանք հարցի էությունը, պետք է նախ նկատենք, որ 1 խմ մետր գազը 700 գրամ է, եթե առաջ լիցքավորվելու էր 14 խմ մետր հիմա լիցքավորվելու է 10 կգ: Եթե 1 խմ գազը իրացվում էր 200 դրամով, ապա այժմ 1 կգ գազը նույն համամասնությամբ պետք է արժենա 280 դրամ»,-ասաց նա:
Օհանյանը ընդգծեց՝ նախ պետք է հասկանալ, թե ինչն է ինչի համեմատ թանկանում. «Խորանարդ մետրը չի թանկանում, ուղղակի հիմա լցքավորման չափման միավորը դառնալու է զանգված»:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը թեմայի առնչությամբ ասաց. «Թանկացում բոլոր դեպքերում լինելու է, բայց շատ չնչին տարբերությամբ: Վարորդների վրա այդ թանկացումը լավ է անդրադառնալու»,-ընդգծեց նա:
Մանրամանսերը՝ տեսանյութում: