06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների

«ԲՀԿ-ն համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի էր ու չէր բավարարում մեր ժողովրդի պահանջներին :Դա միակողմանի որոշում էր ու մեզ համար այդ հայտարարությունն անընդունելի է», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայկական կողմը լիարժեք չի պատասխանել այդ հայտարարությանը: Ադրբեջանը ընդունեց ՄԽ համանախագահների հայտարարությունը, մեր մասով լիարժեք պատասխանը չկա: Մենք ու Արցախի ժողովուրդը սպասում էինք, որ լիարժեք շեշտադրում պիտի լինի», – խոսելով հայտարարությունից հետո եղած արձագանքների մասին՝ասաց  Ծառուկյանը :

Անդրադառնալով բանակցություններին՝ Ծառուկյանը նշեց, որ բանակցություններ կարելի է սկսել այն ժամանակ, երբ Արցախի անկախության հարցը կշեշտվի:

«Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների», – ասաց Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ