22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բա Սերժի ժամանակ որ գնում էին: Մի քիչ քեզ տեսած պահի

Վարչապետի տիկինը հայտարարում է, որ սեփական միջոցներով է գնացել շրջագայության, բացի այդ՝ ինքնաթիռը, միևնույն է, գնում էր։ Ոմանք էլ պաշտպանում են, թե բա՝ ինքնաթիռը դատարկ է գնում, էն մարդիկ իրենց գրպանից են փողը դրել, բա Սերժի ժամանակ որ գնում էին․․․

Սեփական միջոցներով գնալ նշանակում է չվերթի ծախսերը հոգալ սեփական գրպանից, գնալ հեծանիվով, ավտոմեքենայով, նավով, ուղղաթիռով, էլի ինչ-որ բանով, բայց վճարել դրա համար։ Եթե չես եղել պաշտոնական պատվիրակության կազմում, բայց ոտք ես դրել այդ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռ, ուրեմն՝ գնում ես պետության հաշվին։

Ինչ վերաբերում է դատարկ գնալուն, ասեմ՝ դուք ժողովրդի ներկայացուցիչն եք, ինչպես հաճախ եք ասում` ժողովուրդն է ձեզ բերել, այնուհետև ընտրել, չեք ուզում, որ դատարկ նստարանների համար պետբյուջեից փող գնա, ու ստիպված գնում եք։ Այդ դեպքում առաջարկեմ այլ, ավելի ժողովրդական լուծում։ Ասենք, թող ամեն արտասահմանյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը սեփական ուղիղ եթերում հայտարարի՝ հպա՛րտ քաղաքացի, էսինչ օրը գնում եմ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Բրյուսել, Նյու-Յորք․․․ Ինքնաթիռում այսքան ազատ աթոռ կա, եկեք՝ տանեմ։ Գուցե մարդիկ կան, որ պետք է բուժման համար գնան, բայց ինքնաթիռի տոմսը թանկ է, ու չեն գնում, կան մարդիկ, որ ավտոբուսով են գնում, մարդիկ գնում են Վրաստան ու այնտեղից՝ նպատակակետը, քանի դարձյալ այստեղ թանկ է տոմսը։ Ուրեմն՝ այդ մարդկանցից նստացրեք վարչապետի ինքնաթիռ, և թող «սեփական հաշվին» գնան։ Անվտանգության խնդիրնե՞ր կան, չենք կարծում, լուծելի է, անկասկած։ Հիշո՞ւմ եք՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուց հետո Ձեր տունը հատկացրիք կարիք ունեցող ընտանիքի, ամառանոցում էլ հյուրընկալեցիք մեծաթիվ աշակերտների, ծնողների։

Հազար ու մի հոգս ունեցող երկիր ենք, քննարկելու լիքը հարցեր կան, ու զարմանալի է, որ հիմա կարևոր թեմա են դարձել վարչապետի տիկնոջ ուղևորությունները։ Ինչո՞ւ է զարմանալի․ որովհետև նախորդ բոլոր ղեկավարների պարագայում նման դեպքեր չենք հիշում։ Պատճառը ոչ թե այն է, որ նրանք բավարար չափով ուշադրության կենտրոնում չեն եղել, այլ, որ չտեսություն չեն արել։ Ո՞վ է ասում՝ մի շրջագայեք, ամուսնու հետ մի շփվեք։ Սակայն եթե ձեզ թվում է՝ միայն ձեր բարձրաստիճան ամուսինն է, որ զբաղված է, սխալվում եք, նախկինները ոչ պակաս են զբաղված եղել և տարիներով ընտանիքի հետ շփվել են փոքր դոզաներով։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրեք, նույն պատմությունը կպատմեն, էլ չենք ասում՝ երկրի նախկին ղեկավարները։

Կարծես Հայաստանի նորօրյա առաջին դեմքերը հասկացել են, որ իրենց իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլև խիստ կարճաժամկետ է, տարվա եղանակների պես, ու որոշել են օգտվել, ինչից հնարավոր է, առանց անհանգստանալու ծաղրի առարկա դառնալու մասին։ Այո, ծաղրի առարկա։ Ֆուտբոլի առաջնության օրերը հիշեք․ պետությունների ղեկավարների սեղանին միակ տիկինը Աննա Հակոբյանն էր, որը նշում է, թե ինքնաթիռից ֆոբիա ունի, ու մեծ լավություն է անում մեր ժողովրդին, որ իր դիրքի պատճառով գնում է․․․ շրջագայության։

Թևավոր խոսքն ասում է․ «Մի քիչ քեզ տեսած պահի․․․»։

Սևակ Հակոբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ