26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե վարորդներին դուր չեն գալիս փոփոխությունները, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից /տեսանյութ/

«Մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: 

Երևան ավտոբուս ՓԲԸ-ում փոփոխություններ են սկսել, որոնց նպատակը շահութաբերություն ապահովելն է։  Այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջացառումները, որոնք պետք է իրականացվեն քաղաքացիների պատշաճ սպասարկման համար, քանի դեռ չի ներդրվել տրանսպորտային նոր ցանցը։

Մարությանի տեղակալը հայտարարեց, եթե վարորդներին դուր չեն գալիս իրականացվող փոփոխությունները, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից: Քաղաքապետի տեղակալը ենթադրում է, որ այսօր վարորդների գործադուլը կազմակերպված է, քանի որ մի քանի օր առաջ, երբ փոփոխություններ են իրականացվել, վերջիններս չեն ընդվզել: Փոխքաղաքապետն ասաց՝ չգիտի, թե ով է կազմակերպիչը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ