22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լոնդոնցի հիվանդը երկրորդն է աշխարհում, որը բուժվել է ՄԻԱՎ-ից

Բրիտանացին դարձավ պատմության մեջ ՄԻԱՎ-ից բուժված երկրորդ մարդը: Դա հնարավոր է դարձել ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստմամբ, ինչպես դա եղավ առաջին նման հիվանդի դեպքում: Սա ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց բուժելու համար շատ բարդ եւ ռիսկային ընթացակարգ է, սակայն գիտնականները հուսով են, որ ստացված տվյալները կարող են օգտագործվել գենային թերապիայի համար:

Բրիտանացին, ով ցանկացել է  անանուն մնալ, դարձավ ՄԻԱՎ-ից բուժված երկրորդ մարդն աշխարհում: Քեմբրիջի համալսարանի բժիշկների հաջողության մասին է «Nature» ամսագրում հրապարակված հոդվածը:

Երեք տարի առաջ հիվանդին փոխպատվաստվել էին ոսկրածուծի ցողունային բջիջներ՝ հազվագյուտ գենետիկ մուտացիայով դոնորից, որը կենսունակ էր դարձրել դրանց ՄԻԱՎ վարակի դեմ: 18 ամիս առաջ հիվանդը հրաժարվել էր հակառետրովիրուսային թերապիայից:

Եվ մինչ այժմ, բարձր զգայունությամբ ՄԻԱՎ-ի թեստերը չեն բացահայտում վիրուսի հետքեր նրա արյան մեջ:

«Մենք ոչինչ չենք գտել», – ասում է պրոֆեսոր Ռավինդրա Գուպտան, ով շղեկավարել է հետազոտական թիմը: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ շատ վաղ է խոսել բուժման մասին, եւ մինչև հիմա հիվանդի վիճակը նա ժամանակավոր նահանջ է որակում, հաղորդում է New York Times-ը :

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ