23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխական իշխանության առաջին ճեղքը. ով ում «կքցի», Փաստ

Դավիթ Սանսարյանի և ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլև ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:

Թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բևեռներ, և ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների և հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է:

 

Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել և համարվում է հ/կ սեկտորի կարևորագույն դերակատարներից մեկը, և այս գործընթացը կատարվում է այդ թևին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները: 

Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թևն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»:

Այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ