22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թաղման արարողություն ԵՊՀ-ի դիմաց. youtube-ը մաքրում է Սորոսի «մահը»

Այսօր կեսօրին Նարեկ Մալյանի եւ նրա կողմնակիցների կողմից քաղաքացիական հուղարկավորության արարողություն է կազմակերպվել ԵՊՀ-ի դիմաց, որտեղ հայտարարվել է, թե Ջորջ Սորոսի հիմնադրամը «անժամանակ հեռացավ» Հայաստանից: 

«Գիշերը 12-ն անց «Սորոսի» հայկական հիմնադրամը վաղաժամ հեռացավ մեզանից։ «Սորոսի» հայկական հիմնադրամը, որին որպես կերպար՝ արտացոլում է տիկին Լարիսա Մինասյանը, անժամանակ լքեց մեզ։ «Սորոսի» հիմնադրամը սպառեց Հայաստանում  բոլոր բարոյական և հիմնականում անբարոյական մեթոդները՝ իր գործունեության ընթացքում»,- նշեց Նարեկ Մալյանը:

 «Շահարկում է գնում, թե իբր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մնալուն կողմ եմ: Դա ամենևին այդպես չէ: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Արամ Սիմոնյանին ռեկտորի պաշտոնում փոխարինի ինչ-որ մեկը, բայց նա հաստատ «Սորոսի»  կադրերից  չի լինելու: Նա կլինի գիտնական, հասկանալի ինչ-որ մեկը:

Տեղեկացնեմ նաև, որ գիշերն ինձ վրա  հարձակված խուլիգան խմբի կողմից փորձ է արվել ճնշել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներին: Փորձել են այդ մարդկանց ասել, որ կգնան նրանց տների մոտ, ինչ-որ ակցիաներ կանեն, և այլն, ինչին ես արձագանքեցի, որի արդյունքում եղավ այս միջադեպը: Կեսգիշերին փորձեցի մուտք գործել շենք, հետևից ինձ վրա մի քանի հոգի հարձակվեց, տապալեցին գետնին, փորձեցին  քաշքշել, ինչ արդյունքում ես պոկեցի Դավիթ Պետրոսյանի հագուստը: Րոպեներ անց ոստիկանությունը բոլորիս տարավ Կենտրոնի բաժին: Ինձ ասացին, որ՝ կարող ես ծեծի մասին հաղորդում տալ, ես պատսխանեցի, որ, եթե չեն ծեծել՝ ո՞նց ծեծի մասին հաղորդում տամ, հո շառ չե՞մ անի»: Մալյանը հավելեց, որ որևէ հաղորդում չի տվել:

Ի դեպ, youtube-ում արգելափակվել է այս մասին պատմող տեսանյութերը: Մինչդեռ նմանատիպ բազմաթիվ տեսանյութեր, ավելին, նախկին պատգամավորների, նրանց կանանց եւ ընտանիքների հասցեին հայհոյանք, ատելություն, բռնության կոչեր պարունակող  տեսանյութերը ամիսներ շարունակ վխտում են youtube-ում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ