22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անցյալից դասեր քաղեք. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Տեր-պետրոսյանական ժամանակների պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց՝ նկատելով, որ նոր իշխանություններն այնքան երիտասարդ են ու անփորձ, որ իրենց քայլերի պատասխանատվությունը, հետևանքները չեն գիտակցում։ Հիշելու առիթը Հայկ Մարությանի մտադրությունն էր՝ Բուզանդի 1/3 շենքից մի խումբ ԶԼՄ-ների հանելու հետ կապված։

Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեռ քաղաքում մեծ թվով ազատ տարածքներ կային, և պետական հողերը դեռ «մեջ-մեջ» չէին արել, կառավարության անդամներից մեկի գլխում մի գայթակղիչ միտք է ծագել՝ չբնակեցված պետական տարածքներից մի քանի կտոր հողատարածք սեփականաշնորհելու և բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրելու որպես տնամերձներ՝ հետագայում այդ հողերի վրա տներ կառուցելու նպատակով։

Միտքը ոգևորել է մի քանի պաշտոնյայի, և նրանք արդեն մտորել են, թե ինչպես, ինչ նախագծերով են տներ կառուցելու ու իրենց նեղլիկ բնակարաններից բարեկարգ տներ տեղափոխվելու։ Բայց մինչ մտադրությունն իրականացնելը, մեր զրուցակիցը մի քանի հոգու հետ այցելել է նշված տարածք՝ տեղանքը տեսնելու, ուսումնասիրելու։ Եվ չնայած հողերը պետական են եղել, և տներ չեն եղել կառուցված, բայց թաղի բնակիչներն այստեղ հող մշակելիս են եղել, ինքնակամ զավթած։ Երբ պաշտոնական պատվիրակությունը գալիս է, հարևան տներից հասկանում են այցի մտադրությունը և դուրս են գալիս՝ հասկացնելու, որ հեշտ չեն հանձնելու իրենց չպատկանող, բայց իրենց տնօրինության տակ գտնվող հողերը։

Պաշտոնյաները, այս դիմադրությունը տեսնելով, անմիջապես հրաժարվում են իրենց մտադրությունից՝ բողոքի ալիք չբարձրացնելու և մարդկանց իշխանությունների դեմ չհանելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ