05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարզպետարաններում մոտ 30% կրճատումներ կլինեն. նախարար

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը։ Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնականում քննարկել են նախարարության խնդիրներն ու ծրագրերը։ Ըստ նրա՝ առաջիկայում կարևոր անելիքը տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ բերելն է, որից կբխի նաև մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը։

 

«Խոսքը աշխատակազմերի մոտ 30% կրճատումների մասին է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արդյունքում կառավարումն առավել օպտիմալ կդառնա։

«Ժողովուրդ ջան, մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար հնարավորություն պիտի ունենան պետական կառավարման համակարգում աշխատեն մասնագետները, որոնք պրոֆեսիոնալ են, ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ և հարմարավետ տեղավորվել են»,- նշեց Ս.Պապիկյանը։

Նա հավելեց, որ ամենաշատ կրճատումները կլինեն Գեղարքունիքի մարզում, իսկ նոր համակարգում մարզպետարաններում կլինեն մեկական փոխմարզպետներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ