03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մամուլի հետ այդ տոնով խոսել չի կարելի, դա խաղ է կրակի հետ. Մերուժան Տեր-Գուլանյան /տեսանյութ/

«Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ հադիպմանը անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ստացած ծանուցմանը, ըստ որի ՝ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը, ասաց.«Մենք տարածք չենք ստացել, մենք ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ֆանտաստիկ զուգարաններ կան ամեն հարկում, որ խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, մենք սանհանգույց սարքեցինք:

Ամեն ինչ մենք արեցինք՝ դուռ, լուսամուտ և սկսեցինք աշխատել»:

Վերջինս հավելեց՝ նախկին քաղաքապետերը, տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին անհատույց տրամադրել տարածքը:

«Ինձ թվում է, թե քաղաքապետարանը մեզ պարտք է, և այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով»,-ասաց նա և նշեց, որ կայացված որոշումը անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ: Նա նկատեց, որ երբեք այսպիսի վերաբերմունք չի տեսել, ինչպիսին քաղաքապետարանի նամակում է, որը, ըստ էության, նա վերջնագիր համարեց:

«Իմ բարի խորհուրդը քաղաքապետարանին. բարեկամաբար խնդրում եմ, հորդորում եմ՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել, դա խաղ է կրակի հետ, չի կարելի վերջնագրով խոսել մամուլի հետ»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ