17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վաշինգտոնի առաջին հարվածը Երեւանին. Հրապարակ

Ըստ ԱԳՆ թերթի աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։

Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը եւ մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն։ «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար։ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,- ասաց թերթի աղբյուրը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ