07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկը նրան չի պաշտապանում

ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է՝ անցած 10 ամիսը բավական էր այնպիսի ծրագրի մշակման համար, որը առաջիկա ոչ միայն 5, այլ 15 տարվա զարգացման ուղենիշը կարող էր դառնալ:

«Այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է: Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք», – խորհրդարանում իր ելույթում ասաց նա:

Բաբաջանյանն ընդգծեց, որ ըստ ծրագրի՝ Հայաստանը վարելու է ինքնամեկուսացվող, միավեկտոր քաղաքականություն ու նոր իշխանության կողմից չեն ձեռնարկվում միջոցներ՝ ռազմավարական գործընկերներ գտնելու, դաշնակցային հարաբերություններ հաստատելու և երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

«Այստեղ նկարագրված արքատին քաղաքական հարաբերությունները հանգեցնում են մտավախության՝ մենք մեր արտաքին քաղաքական հարաբերությունները շարունակելու ենք վարել՝ հաշվի առենլով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկբունքից և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից», – ասաց նա՝ հավելով, որ ՌԴ-ն դե ֆակտո հանդես է գալիս արտաքին հարաբերությունների խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, մինչդեռ ՌԴ հետ հարաբերությունների խորացումը պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության և ինքիշխանության հարգանքի վրա:

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների կողմից ծրագրի մասին պատկերավոր հնչած ելույթներին՝ պատգամավորը կոչ արեց դրանց փոխարեն պետականության համար կենսական ինստիտուտները պաշտպանել՝ չշեղվելով կարևոր հարցերից:

«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկը նրան չի պաշտապանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս, մինչև ե՞րբ:

Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնական պաշտպանել», – ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ