04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընթանում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, իրենց տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։

“Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է ընդամենը 400 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ։ 

Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ